Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության շուրջ իշխանության հաշվարկներից։
Նախորդ շաբաթվա ճեպազրույցում վարչապետը չէր բացառել, որ նոր Սահմանադրության հարցում ընդդիմության խոչընդոտները կարող են հանգեցնել արտահերթ ընտրությունների։ Այսօր, սակայն, այդ սցենարն արդեն քիչ հավանական է համարել՝ երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից ստացած տպավորության հիման վրա։
Վարչապետի համոզմամբ՝ ընդդիմությունը չի կարող դեմ քվեարկել, քանի որ ինքն է բարձրացրել հարցը, իշխանությունն էլ դրան պատասխանել է։ Հակառակ դեպքում, ընդդիմությունը քաղաքականապես կվնասի ինքն իրեն, իսկ դրանից հետո նոր քաղաքական գործընթաց կսկսվի։
Փաշինյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակը վարչապետության ավարտին ստորագրված և վավերացված խաղաղության համաձայնագիր ունենալն է։
Մանրամասները՝ ռեպորտաժում: