Աճառյան փողոցում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է տուժել․ մեկի վիճակը ծանր է. ԱՆ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Iravaban.net–ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:

«Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում։

Leave a Comment