ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և խաղաղ բնակիչների տարհանումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Հայտարարության համաձայն՝ տեղային հրադադարը կսկսի գործել հոկտեմբերի 29-ին։ Կողմերը նախատեսում են ստեղծել անվտանգ միջանցք, որով խաղաղ բնակիչները կկարողանան տեղափոխվել իրենց ընտրած վայրերը՝ Ռուսաստանում կամ Ուկրաինայում։
Մելանյա Թրամփի խոսքով՝ երկու կողմերի քաղաքացիական ներկայացուցիչները համատեղ կայցելեն բնակիչներին՝ նրանց կարիքները գնահատելու և անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար։ Գործընթացը կլուսաբանի նաև ամերիկյան անկախ լրատվամիջոցներից մեկը՝ հետևելով տեղում ռուսական և ուկրաինական խմբերի աշխատանքին։
Ըստ Սպիտակ տան՝ լրատվամիջոցի ներկայությունը պետք է օգնի ապահովել, որ յուրաքանչյուր ընտանիքի ցանկությունները հարգվեն։
