Օդային տագնապ. Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները դադարեցրել են իրենց գործունեությունը

«Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Շերեմետևոն, ըստ որոշ տեղեկությունների, տարհանվում է օդային հարձակման տագնապի պատճառով։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը 169 անօդաչու թռչող սարք է խփվել։

Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները պնդում են, որ Բրյանսկի մարզով դեպի Մոսկվա է արձակվել մոտ 50 անօդաչու թռչող սարք՝ եղանակային օդապարիկների միջոցով։

Leave a Comment