Հնդկաստանը ողջունում է նախորդ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը. Սուբրամանյամ Ջայշանկար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը  Ադրբեջանի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

«Հնդկաստանը ողջունում է նախորդ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Հուսով ենք, որ սա կհանգեցնի տևական խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է. վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- հայտարարել է Սուբրամանյամ Ջայշանկարը։

 

Leave a Comment