ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցի վերաբերյալ հարցին:
«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչու ՀԱՊԿ-ից չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»,-նշեց Փաշինյանը։