Ինչո՞ւ չեն հարցնում՝ Ադրբեջանի սահմանն ինչպե՞ս է անցել. Փաշինյան

Ինչո՞ւ չեն հարցնում՝ Ադրբեջանի սահմանն ինչպե՞ս է անցել. Փաշինյան

«Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են և հանձնել ԱԱԾ-ին։ Տեսնում էին՝ մարդ է գալիս՝ կրակեի՞ն, սպանեի՞ն։ Տեսել են՝ մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել ՀՀ-ին։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանը հատած ադրբեջանցի հովվի դեպքին։

Նրա խոսքով՝ աշխարհում չկա մի սահման, որ մարդը չկարողանա անցնել։ «Չկա տենց սահման։ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից մինչ այժմ չկա նման սահման, շփման գիծ։ Ի՞նչն է խնդիրը»,- նշել է նա և հավելել՝ ինչո՞ւ չեն հարցնում՝ Ադրբեջանի սահմանն ինչպե՞ս է անցել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment