Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը Հայաստանի կառավարության քաղաքական հանձնառությունն է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է, և մենք ուզում ենք օր առաջ տեսնել այդ փաստաթուղթը ստորագրված։ Հասկանալիորեն նաև ենթակառուցվածքներն ունեն ոչ միայն տնտեսական, այլև խաղաղությունն ամրապնդող գործառույթ և առաքելություն»,- նշեց Միրզոյանը:

 

 

Leave a Comment