22.10.2026 | 12:23
Իսկ դուք գիտեի՞ք, որ 13 տարեկանում Նիկոլ Փաշինյանը Արցախին նվիրված բանաստեղծություն է գրել: Եթե չգիտեիք, ապա կարդացեք այն…
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի մեծ սերը տարբեր համադամ ուտելիքների, ուտել-խմելու հանդեպ։ Եվ այդ սերը նույնպես կապված է եղել «Արցախ» տեղանվան հետ: Պարզվում է՝ պատանի Նիկոլն «Արցախ» բառն առաջին անգամ լսել է Իջևանում՝ այդ տարիներին շատ ակտիվ գործող մի ռեստորանի շնորհիվ։
2024-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ժողովրդավարության դպրոցում» դասախոսություն է կարդացել՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով և, անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանին ու հիշեցնելով, որ ծնվել ու մեծացել է Իջևանում, ասել է. «Մեր մանկական խոսակցություններում ամենաշատ հնչող բառերից մեկն Արցախն էր՝ 1984, 1985, 1986 թվականներին: Կարո՞ղ եք կռահել՝ ինչո՞ւ: Չեք կռահի: Ուրեմն Իջևանում ամենահայտնի էլիտար ռեստորանը Խորհրդային Միության ժամանակ կոչվում էր «Արցախ», և մինչև հասկացանք՝ ղարաբաղյան շարժումն էդ ինչի մասին է, մեր խոսակցության մեջ անընդհատ Արցախը ներկա էր՝ «Արցախում» էս է եղել, էն է եղել, իսկ դա այն ռեստորանն էր, որտեղ գնում էր Իջևանի շրջանի էլիտան, և էրեխեքը մտածում էին՝ որ մեծանանք, մենք էլ կգնանք «Արցախ» ռեստորան»։
13 տարեկանում Նիկոլ Փաշինյանը նաև Արցախին նվիրված հայրենասիրական բանաստեղծություն է ձոնել։ Իջևան քաղաքից բանաստեղծուհի Լուսինե Ենգոյանը 2020-ին «Վան Արյան» հրատարակչատանը տպագրել է «Իջևանի մշակույթը՝ 1970-ական թվականներից մինչև 2020 թվականը» գիրքը, որտեղ զետեղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ 1988-ին՝ 13 տարեկանում գրած «Արցախ» բանաստեղծությունը։ Այդ բանաստեղծությունը Լ․ Ենգոյանին է տվել Նիկոլ Փաշինյանի խորթ մայրը՝ Երջանիկը: Ստորև ներկայացնում ենք 7 քառատողից բաղկացած բանաստեղծությունը, որտեղ տողեր կան նաև սահմանն առաջ հրած, Մեղրու խաղողին (Սյունիքի՞ն) աչք դրած ադրբեջանցիների մասին։
Այո, ես սնվել եմ այս արևի տակ,
Այս արևի տակ՝ ջերմ ու հայկական,
Այս արևի տակ առել եմ հասակ,
Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,
Իսկ մենք՝ հայերս, ասում ենք Արցախ։
Դուք այդ ասելով՝ նմանվում եք գողի,
Ձեզ հայոց զավակն է տվել ազատ,
Ձեր նման լկտի անառակներին,
Եվ հայոց զավակն էլ կտա կապանք,
Մենք դրել ենք մեր ազնիվ պահանջը,
Եվ դրան, այո, կա ապացուցում,
Եթե չլիներ պահանջն այդ ազնիվ,
Այո, Մասիսի ձյունը կհալվեր,
Եվ կաղիանար Սևանա լիճը,
Եթե այդ պահանջն ազնիվ չէր եղել,
Մենք Ղարաբաղին աչք չենք դրել,
Ինչո՞ւ աչք դնել սեփական հողին,
Դուք մեր սահմանն այնքան եք հրել,
Այո, այս արևի տակ ենք ծնվել,
Այս արևի տակ ջերմ ու հայկական,
Եվ նրա համար պատրաստ ենք կռվել,
Հիշեցրեց Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ