Ինչո՞ւ է վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը վիրավորել ողջ հայ ազգին

Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը հանդես է եկել բացահայտ հակահայկական հայտարարություններով: Հայ համայնքում դա բողոք է առաջացրել: Ի՞նչ է եղել: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հոկտեմբերի 14-ին ուղղափառ վրացիները նշում են եկեղեցու կարևորագույն տոներից մեկը՝ «Սվետիս խովլոբան» և այդ կապակցությամբ Ռուիսիի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Յոֆ Ակիաշվիլին պատարագ էր մատուցել, որին հետևել էր քարոզը: Եվ ահա այդ քարոզի ժամանակ Յոֆ արքեպիսկոպոսը որոշել էր, որ պարտավոր է գնահատական տալ հայ ազգին: Ողջ այդ քարոզը տեսագրվել է և հայտնվել համացանցում: Եվ այդ տեսագրությունից շատ հստակ լսվում է, թե ինչպես է արքեպիսկոպոսը արտասանում հետևյալ բառերը, գրեթե բառացիորեն եմ թարգմանում. «Ցավոք Հայաստանը մեր հարևան երկիրն է, հայերը միշտ գլուխ են գովացել, թե առաջին քրիստոնյաներն են և հիմա էլ շարունակում են գլուխ գովել, բայց ովքեր են, իրենք հերետիկոսներ են, միակ ճշմարիտ եկեղեցին, դա ուղղափառ եկեղեցին է: Փառք Աստծո, որ Վրաստանում ապրող հայ ազգի ներկայացուցիչները ուղղափառ քրիստոնյաներ են»: Այդ հայտարարության հետ կապված առնվազն երեք առիթ կա իրեն հարցեր ուղղելու. 1-ը՝ Արքեպիսկոպոսը վիրավորում է մի ողջ ազգ՝ վերագրելով այդ ազգին պարծենկոտությունը, 2-րդը՝ անհիմն մեղադրում է հայ քրիստոնյաներին հերետիկոս լինելու մեջ, մինչ դեռ վրաց ուղղափառ եկեղեցին, իհարկե, այդպես չի կարծում, և 3-րդը՝ նա հայերին բաժանում է լավ հայերի և վատ հայերի: Ուրեմն լավ հայերը, ըստ Յոֆ արքեպիսկոպոսի, նրանք են, ովքեր դավաճանել են իրենց եկեղեցուն, ընդունել են ուղղափառություն և բռնել են այդ ճանապարհը, իսկ վատ հայերը նրանք են, ովքեր պահպանել են հավատարմությունը՝ իրենց մայր եկեղեցուն»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ է հայտնի այդ արքեպիսկոպոսի մասին: Ինչպիսի՞ արձագանքներ է առաջացրել արքեպիսկոպոսի տխրահռչակ հայտարարությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment