Վստահում ենք ՀՀ մեր գործընկերներին, գիտենք՝ Իրանի անվտանգության դեմ ոչինչ չեն անում։ Այս մասին ասել է COP17-ի շրջանակում ՀՀ ժամանած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Ուստի շարունակում ենք խորհրդակցությունները հայկական իշխանությունների հետ»,- ասել է նա։