Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա դրական դինամիկան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը հաջորդած ասուլիսին։
«Իհարկե, դեռևս առկա են մարտահրավերներ, մասնավորապես՝ մարդասիրական հարցերում։ Այնուամենայնիվ, կարող ենք ասել՝ կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է։ Կողմերին խրախուսում եմ շարունակել ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Շվեյցարիան ցանկանում է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե կողմերը ցանկանան»,- ասել է Իգնասիո Կասիսը։