Խրախուսում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին՝ շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրման. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսն այսօր Երևանում ԱԳՄԱ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Շվեյցարիան ցանկանում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին, եթե Երեւանն ու Բաքուն ուզեն:
«Ես խրախուսում եմ երկու երկրներին՝ շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հարաբերությունների կարգավորմանն ու հատկապես դրա իրագործմանը: Հաշվի առնելով երկխոսությունների ու խաղաղության հաստատման փորձառությունը՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմները դա ուզեն», – ասաց ԵԱՀԿ գործող նախագահը՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում:
Շվեյցարիան ողջունում է դրական դինամիկան, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, ու այն, որ փաստացի խաղաղություն է, նշեց Կասիսը՝ հավելելով. «Գրանցված հաջողությունները հնարավոր են դարձնում կայուն խաղաղությունը»:

Բայց ԵԱՀԿ գործող նախագահի կարծիքով՝ մարտահրավերներ մնում են, մասնավորապես, մարդասիրական հարցերում:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Leave a Comment