
«Մենք մինչև հիմա հայերի թողած քաղաքակրթությունն ենք օգտագործում։
Սա ձեր պապերի հայրենիքն է, որը կարող եք նաև ձեր հայրենիքը համարել»,-ասում է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Կայան հայ և թուրք լրագրողների հետ ասուլիսի ժամանակ։ Այս մասին գրում է լրագրող Հակոբ Կարապետյանը։
«Գյուղատնտեսություն, շինարարություն, տուրիզմ։ Այս ոլորտներն են, որ կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Պարոն Կայայի խոսքով,
Հայաստանը կարող է քուրդ գործարարների համար դառնալ Եվրասիական շուկա դուրս գալու դարպաս ու հակառակը՝ հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները արտահանել դեպի Սիրիա և Իրաք։ «Եթե պետությունները մեր միջև գտնվող պատերը վերացնեն, մենք որպես հանրություն կկարողանանք պայմանավորվել», – ասում է նա։
Հայ և թուրք լրագրողների մեդիա տուրը կազմակերպել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը՝ Եվրամիության աջակցությամբ»,- գրում է լրագրողը։