Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ինտերը» սենսացիոն պարտություն կրեց։
Իտալիայի չեմպիոնը Միլանում 3:4 հաշվով զիջեց բելգիական «Բրյուգեին»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մնաց «Ինտերի» պահեստայինների նստարանին։
Երկրորդ տուրից հետո «Ինտերը» աղյուսակի վերջնամասում է։ Հիշեցնենք, որ միլանյան ակումբը պարտվել էր նաև առաջին խաղում։ մադրիդում կայացած խաղը ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։