Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի կալանքի դեմ բողոքը․ Արամ Օրբելյան

Վերաքննիչ դատարանը նախագահի կալանքի դեմ բերված բողոքը մերժել է նույն հիմնավորումներով, ինչ բազմաթիվ այլ նմանատիպ բողոքներ։ Առանց մանրակրկիտ հիմնավորումների՝ հիմքերի վերաբերյալ ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի կալանքի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի մերժմանը։

Փաստաբանի խոսքով՝ բողոքում առաջին հերթին հիմնավորվել է, որ Քոչարյանին վերագրվող գործողություններում հիմնավոր կասկած չկա, քանի որ խոսքը վերաբերում է գործընթացների, որոնց շրջանակում նրան վերագրվող գործողությունը սահմանադրական պարտականությունների կատարումն է եղել։

«Ես չեմ ասում՝ ապացույցը, նյութը հաստատված է, թե հաստատված չէ։ Ասում եմ՝ մեղսագրվող գործողությունը նրա սահմանադրական պարտականությունը կատարելն էր։ Սահմանադրությամբ սահմանված պարտականությունները կատարելու համար միակ դրդապատճառը հենց այդ պարտականությունների կատարումն է։ Եթե ընթացքում մարդը լավ է զգացել, վատ է զգացել, ուրախ է եղել, տխուր է եղել կամ մտահոգ է եղել, դա չի կարող ազդեցություն ունենալ այդ գործողության գնահատման վրա»,– ասել է Օրբելյանը։

Leave a Comment