Սամվել Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ Մ23 ԱԱ

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հայ ըմբիշը մեկնարկային բարդ գոտեմարտում 2-1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իմրան Ալիևին, իսկ 1/8 եզրափակչում համառ գոտեմարտում 1-1 հաշվով պայքարից դուրս է թողել Ուզբեկստանը ներկայացնող Աբդուլո Ալիևին:

Այնուհետ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 50 վայրկյանում 9-0 հաշվով վստահ առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Հուբերտ Սիդորուկի նկատմամբ։ Իսկ ահա կիսաեզրափակչում Սամվելը պարտվել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Լևենտե Լևային։

Leave a Comment