14 Հոկտեմբերի 2026, 10:00
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և երկրի այլ քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ դպրոցական համազգեստի նոր կանոնների, որոնք արգելում են դպրոցներում հիջաբ կրելը։
Սեպտեմբերի վերջին Ադրբեջանում հաստատվել են դպրոցական համազգեստի կրման նոր կանոններ, որոնք, ի թիվս այլ դրույթների, նախատեսում են «աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրերի» արգելք։ Շուտով դպրոցներում սկսվել են ստուգումներ, և հիջաբ կրող աշակերտուհիներին սկսել են հեռացնել դասերից։
Բաքվում և երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում աշակերտուհիները պահանջել են ապահովել բոլորի՝ կրթություն ստանալու իրավունքը։