Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԱԶԲ) վերանայել է Հայաստանի տնտեսության՝ 2026 թվականի աճի կանխատեսումը՝ նախկինում ակնկալվող 5,5%-ի փոխարեն այն սահմանելով 5,8%։
Ինչպես նշվում է հիմնադրամի «Տարածաշրջանային տնտեսական տեսություն- 2026» զեկույցի աշնանային թողարկման մեջ, 2027 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 5,1%։ Իսկ 2028-2029 թվականներին ակնկալվում է տարեկան շուրջ 5% աճ։
Հիմնադրամի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը միջնաժամկետ հեռանկարում պահպանում է աճի դրական միտումներն ու կայուն զարգացման ընթացքը։