Բաքուն անցնում է Անկարայի հետ բաց առճակատման. արդյո՞ք Թուրքիան է կանգնած Ադրբեջանում շարունակվող անկարգությունների կազմակերպիչների հետևում

Ադրբեջանում գլխաշոր կրելու արգելքի շուրջ շարունակվող անկարգությունները լուրջ հակասություններ են առաջացրել Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում։ Արդյո՞ք կապ ունի այդ անկարգությունների կազմակերպիչների հետ Թուրքիան։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։

«Սկզբում կարող էր տպավորություն ստեղծվել, որ Իրանն է շահագրգռված այդպիսի անկարգությունների մեջ: Այսօր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անգամ իրեն թույլ տվեց պնդել, որ Իրանի իշխանություններն են հրահրում այդ անկարգությունները: Նա հայտարարել է, որ Վրաստանում ադրբեջանաբնակ շրջաններում նույնպես իրանական էմիսարները փորձում են այդպիսի շարժումներ հրահրել: Բայց այսօր ցերեկն արդեն պարզ դարձավ, որ Թուրքիան չի էլ ցանկանում թաքցնել այն, որ առնվազն անուղղակի ձևով աջակցում է այդ անկարգությունների կազմակերպիչներին: Իսկ մինչ այդ փորձում էր քողարկել դա»,-ասել է Երկանյանը:

Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ադրբեջանի իշխանությունները: Ինչո՞ւ է Ալիևը որոշել բացել խաղաքարտերն ու բաց առճակատման գնալ Թուրքիայի հետ: Ինչպե՞ս պետք է մենք մեզ պահենք ստեղծված իրավիճակում:

Leave a Comment