Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ, տեղեկացնում է ՔԿ-ն։

Դավիթ Սամվելի Բաղդասարյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի Հանրապետությունում։

Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ,
2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ,
2022-2024թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ,
2021-2022թթ. – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ,
2020-2021թթ. – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ,
2019-2020թթ. – Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ,
2016-2018թթ. – աշխատել է «Դավմակ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։

Կրթություն
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
2013-2015թթ. – ծառայել է ՈՒՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Comment