Բենինի հավաքականի մարզիչը ապշած է Մեսսիի հրաժեշտի խաղում Արգենտինայի հավաքականի ներկայացուցիչների վերաբերմունքից

Բենինի ազգային հավաքականի մարզիչ Տունդե Ադելակունը «The African Football Club»-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը ապշած է Արգենտինայի հավաքականի ներկայացուցիչների վերաբերմունքից, ովքեր իրենց հրավիրել էին մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին։

Ըստ նրա՝ ամբողջ ընթացքում արգենտինացիները նրանց վերաբերվել են ինչպես ավազակների։

«Ես զարմացած էի արգենտինացիների անամոթ վերաբերմունքից։ Խաղի վերջում ձեռքսեղմումները շտապողական և իմիջիայլոց էին։ Իսկ մեր խաղացողների կողմից Մեսսիին մոտենալու ցանկացած փորձ անվտանգության աշխատակիցների կողմից բավականին թշնամաբար էր ընդունվում», – նշել է Ադելակունը։

Հիշեցնենք, որ այդ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթել էր 3-0 հաշվով, իսկ Մեսսին աչքի էր ընկել 11 մետրանոցից։

Leave a Comment