Իշխանության ուժի ցուցիչը Փաշինյանի կողմից ադրբեջանական մուղամի ներքո սրտիկ ցույց տալն է և մեր հերոսների դիմանկարները ջնջելը․«Մայր Հայաստան»

Եթե ուժի ցուցիչը Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական մուղամի հնչյունների ներքո սրտիկ ցույց տալը և Երևանի պատերից մեր հերոսների դիմանկարները ջնջելն է, ապա այո՛, իշխանությունները ուժեղ են։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները բարեկարգման պատրվակով ջնջում են Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում զոհված հերոսների դիմանկարները։ «Ո՞վ է ձեզ տվել այդպիսի իրավունք։ Սա է ձեր իրական դեմքը»,- ընդգծել է Սուքիասյանը։

Leave a Comment