ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, անդրադարձել ԹՐԻՓՓ-ին

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչներին՝ անդրադառնալու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը և պատասխանելու նրանց հարցերին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի էջը։

«ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող տարածաշրջանային փոխկապակցվածությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը, կբացի նոր տնտեսական հեռանկարներ և կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment