ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունիում ներկայացրել է ԹՐԻՓՓ ծրագիրը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպեց տեղի բնակիչներին՝ անդրադառնալու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը և պատասխանելու նրանց հարցերին, հայտնում է Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի ֆեյսբուքյան էջը։

ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող տարածաշրջանային փոխկապակցվածությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը, կբացի նոր տնտեսական հեռանկարներ և կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Leave a Comment