Զելենսկին հրադադար չի վաստակել. ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով

12 Հոկտեմբերի, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ռազմաճակատում դադար չի վաստակել։

Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովին հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել էներգետիկ հրադադար, որի մասին նախօրեին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թրամփի հայտարարության վերաբերյալ  Զելենսկու  ձևական զարմանքը միայն մեկ բան է արտացոլում․ նա շատ է ցանկանում օգտագործել հանրային դաշտում հայտնվող ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ գաղափար՝ ամեն կերպ առաջ մղելու ռազմաճակատում դադար ստանալու իր շահագրգռվածությունը։ Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին», — նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե իրեն երկու ամիս ժամանակ տան ուժերը վերականգնելու համար, սակայն այդ ընթացքում Եվրոպան Ուկրաինայի զինված ուժերին նոր սպառազինություն կտրամադրի՝ ռազմական գործողությունները շարունակելու նպատակով։

Leave a Comment