«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կբերվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

12 Հոկտեմբերի, 2026

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո նախարարությունը կներկայացնի վավերացման, հստակ ժամկետներ չեմ կարող նշել, կարծում եմ՝ մոտավոր հոկտեմբերի վերջ է նախատեսվում»,- ասաց նա։

Leave a Comment