Պեսկովը բացատրել է, թե ինչու է Ուկրաինային նոր առաջնորդ անհրաժեշտ – Live News

Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է այն մասին, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել: Այդ պատճառով, ըստ նրա, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում ։

«Թրամփը կարծում է, որ եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ բարդ որոշումներ կայացնի այս պատերազմը կանգնեցնելու համար։ Կա՛մ Զելենսկին իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը, այդպիսի քաղաքական կամք է դրսևորում, կա՛մ չի անում։ Առայժմ նա դա չի անում», – ասել Է Պեսկովը։

Leave a Comment