ԱՄՆ-ն սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումները՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների պատճառով. FT

12 Հոկտեմբերի, 2026

Սպիտակ տան վարչակազմը սպառնում է դադարեցնել Ուկրաինային զենքով ապահովող գնումների համակարգի աշխատանքը՝ ստիպելու Կիևին դադարեցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումները։ Այս մասին, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին,  BBCnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Financial Times-ը։

Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպական մայրաքաղաքների և Կիևի վրա՝ փորձելով հասնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների դադարեցմանը։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Պարբերականի զրուցակիցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը ներառում էր նաև հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու սպառնալիքներ․ այս մասին հաղորդվել էր նախորդ շաբաթ։

Բացի այդ, Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել PURL (Prioritised Ukraine Requirements List) մեխանիզմի աշխատանքը՝ Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումներն ապահովող համակարգի գործունեությունը։

Leave a Comment