Վլադիմիր Զելենսկին հակամարտությունը դադարեցնելու կամք չի դրսևորում, այդ պատճառով էլ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Թրամփն ասել է, որ կարծում է՝ եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և բարդ որոշումներ կայացնի՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Կամ Զելենսկին ստանձնում է այդ պատասխանատվությունը, քաղաքական կամք դրսևորում, կամ չի անում դա»,- ընդգծել է նա։
Պեսկովը նշել է, որ առայժմ Զելենսկին չի ցանկանում նման քայլի դիմել։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի։ ԱՄՆ նախագահը նրան մեղադրել էր Վաշինգտոնի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներ չհասցնելու խնդրանքներն անտեսելու մեջ և հայտարարել, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության հասնել։