Հայաստանի պատանեկան հավաքականը 3 մեդալ է նվաճել Մոնտենեգրոյում կայացած Եվրոպայի առաջնությունում

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ՝ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե։

Հակոբ Շարբաթյանը (50 կգ) համառ պայքարում (3:2 հաշվով) հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին և կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին։

Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) լարված եզրափակիչում զիջել է իտալացի Ռաուլ Բարոնիին (1:4)՝ արժանանալով փոխչեմպիոնի տիտղոսին։

Էդուարդ Քարամյանը (60 կգ) հաջող ելույթների շնորհիվ հասել է կիսաեզրափակիչ և ապահովել պատվավոր երրորդ տեղը։

Leave a Comment