
«Մեր երկրում կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում են նրանք հայտնվում Հայաստանում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանում այն մարդիկ, ովքեր ունեն միտք և այդ միտքը հնչեցնում են, իսկ այդ միտքը որևէ ձևով հակասում է իշխող ուժի դիրքորոշումներին, մոտեցումներին կամ պատկերացումներին, այդ մարդիկ պատրաստի քաղբանտարկյալներ են։ Այսօր մարդկանց նույնիսկ սոցիալական ցանցերում քաղաքական գնահատական հնչեցնելու համար են բառիս բուն իմաստով նստեցում»,- հավելել է նա։