Թուրքիայում տարվող հակաադրբեջանական ու Ադրբեջանում իրականացվող հակաթուրքական արշավներին է անդրադարձել իշխող կուսակցությունում Էրդողանի առաջին տեղակալը: Օմեր Չելիքն ասել է, որ իրենք թույլ չեն տա, որ որոշ պետություններ ու քաղաքական շրջանակներ խաթարեն Անկարայի ու Բաքվի միջև հարաբերությունները: Ինչպե՞ս են Բաքվում ընդունել Օմեր Չելիքի խոսքերը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նրա խոսքերը շատ լավ են ընդունել՝ նկատելով Օմեր Չելիքի խոսքերի մեջ ակնարկ այն մասին, որ միգուցե Հայաստանն է այն պետությունը, որը փորձում է հրահրել Անկարայի և Բաքվի միջև այդ լարվածությունը: Իրականում Օմեր Չելիքի խոսքի նպատակն էր՝ ստեղծել տպավորություն, որ Թուրքիայի իշխանությունները չեն նախաձեռնել այդ հակաադրբեջանական արշավը, այլ՝ ինչ-որ ուժեր: Բայց նաև խոստանում է, որ Թուրքիայի ներսում էլ աճում են հակաադրբեջանական տրամադրությունները»,-ասել է Երկանյանը:
Ո՞ր թեմաներում են ամենաշատ հակասությունները: Արդյո՞ք Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հակասություններ առաջացնող թեմաների թվում կան նաև Հայաստանին վերաբերող թեմաներ: Ադրբեջանը Թուրքիաի վրա ազդելու ի՞նչ լծակներ ունի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: