Պակիստանը հարյուրավոր զինվորներ է ուղարկել Սաուդյան Արաբիա

Պակիստանը հարյուրավոր զինվորներ է ուղարկել Սաուդյան Արաբիա

Պակիստանի իշխանությունները հարյուրավոր զինվորներ են ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Եմենում հուսիների հետ սրվող հակամարտության պատճառով, հաղորդում է EFE իսպանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ծառայությունների աղբյուրներին։

«Պակիստանը տասնամյակներ շարունակ պահպանել է Սաուդյան Արաբիայում ռազմական ներկայություն՝ մարզումների և լոգիստիկ նպատակներով, բայց այժմ հարյուրավոր լրացուցիչ զինվորներ է ուղարկել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի շրջանակներում», – ասել է Պակիստանի անվտանգության ծառայության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Աղբյուրը չի նշել, թե քանի զինվոր է արդեն ժամանել կամ որտեղ են նրանք տեղակայված, ինչպես նաև չի տրամադրել տեղեկատվություն Ռիադի բազաներում պակիստանյան ինքնաթիռների տեղակայման մասին։ Նա հավելել է, որ Պակիստանը պատրաստվում է ավելի շատ զինվորներ ուղարկել։

Leave a Comment