Հոկտեմբերի 12-ին լրանում է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը՝ որպես ՍԴ նախագահ։
Օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:
ՍԴ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին․ Աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորները փակ քվեարկությամբ կընտրեն Բարձր դատարանի նոր նախագահին։
ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: