40,8 մլրդ դրամ՝ կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու համար

Կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի գծով 2026 թ. 4-րդ եռամսյակում ծախսերի կատարման համար անհրաժեշտ միջոցները տրամադրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում։ Iravaban.net-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է այսօր՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 40,827,146.9 հազար դրամ։ Ծախսերի լրացուցիչ պահանջը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացմամբ։

Leave a Comment