
Հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կմասնակցի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում վերահաստատեցինք անցած տարի ընդունված որոշումը՝ ԱՊՀ մարմինների աշխատանքներին շահագրգիռ գործընկերներին, առաջին հերթին՝ մեր հարևաններին ներգրավելու մասին։ Առաջին օրինակը կլինի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը հոկտեմբերի 9-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին։