
Չեխիայի Հանրապետությունը չի մասնակցի Բուրգասում կայանալիք 2027 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին. երկրի հանրային հեռարձակողը որոշել է հետ վերցնել իր հայտը՝ հղում անելով բյուջեի ընթացիկ փոփոխություններին։
«Բյուջեի ընթացիկ փոփոխություններից հետո, չեխական հեռուստատեսության ղեկավարությունն որոշել է չմասնակցել 2027 թվականի մրցույթին», – Եվրանյուզի հաղորդմամբ, երեքշաբթի հայտարարել է հեռարձակողը։
Չեխիայի Հանրապետության որոշումը կայացվել է Եվրատեսիլի վրա աճող ճնշման և Իսրայելի մասնակցության շուրջ առաջացած հակասությունների ֆոնին։ Այս իրավիճակի պատճառով հինգ երկիր՝ Իսլանդիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Սլովենիան և Իսպանիան, հրաժարվել են մասնակցել 2026 թվականի մրցույթին։