Նոյեմբերի մեկից ուժի մեջ են մտնում «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Դրանցով զգալիորեն փոփոխվելու է Ռուսաստանից Հայաստան եկող ռելոկանտներին ժամանակավոր կացության իրավունքի տրման կարգը: Որո՞նք են գլխավոր նորամուծությունները: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Որոշակի խստացումներ են լինելու, բայց նաև այդ թվայնացման արդյունքում այդ ամբողջ համակարգը դառնալու է ավելի քաղաքակիրթ և թափանցիկ: Եթե մինչ այդ բավական էր, որ օտարերկրցին գրանցվի որպես անհատ ձեռներեց և դա իրեն արդեն թույլ էր տալիս ակնկալել ժամանակավոր կացության իրավունք, ապա հիմա փոքր-ինչ այլ է լինելու. նա պարտավոր կլինի նաև որոշակի շրջանառություն ցույց տալ: Իսկ եթե օտարերկրացին Հայաստանում գրանցում է ՍՊԸ, ապա կանոնադրային կապիտալը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մլն դրամ»,-ասել է Երկանյանը:
Այս փոփոպությունները նույն չափով կտարածվեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացինե՞րի վրա: Ի՞նչ կտա այս բարեփոխումը Հայաստանին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: