Կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարար Միրզոյանը Իրանում հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ: