Վրաստանը պետք է սահմանազատի և սահմանագծի իր պետական ​​սահմանները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Կոբախիձե

 Վրաստանը պետք է սահմանազատի և սահմանագծի իր պետական ​​սահմանները Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվեն երկու երկրների հետ, և այս հարցի շուրջ աշխատանքները կշարունակվեն ապագայում՝ լիովին բարեկամական ձևով»,-«Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Կոբախիձեն։

Leave a Comment