Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների զարգացման և այլ ոլորտներում ընթացիկ համագործակցությունը։

Փոխվարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ուղղություններով ՀՀ կառավարության և Գործակալության միջև ընթացող քննարկումները։

Leave a Comment