ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ԱՄԷ գլխավոր դատախազի հանդիպմանն անդրադարձել է նաև արաբական «Aletihad» պաշտոնական լրատվամիջոցը։