Վառելիքի շրջանառության ոլորտը մշտապես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Վերջին ամիսներին վառելիքի միջազգային բորսայական գների էական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ընդգծել է, որ վառելիքի շրջանառության ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, և հանձնաժողովը համապատասխան պետական մարմիններից և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից ամսական պարբերականությամբ ստանում և վերլուծում է վառելիքի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման գների և ծավալների, ինքնարժեքի և իրացման գների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս օրերին հեղուկ գազի գինը հասել է 230 դրամի, իսկ բենզինը մինչև 630 դրամի:

Leave a Comment