Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը եթեր տալու հանգամանքները

Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները և համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ։

Խորհուրդն արձանագրել է, որ համերգի ցուցադրությունը հանրության շրջանում «արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի» պատճառ է դարձել։

Սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով մոտ երկու ժամ տոնական համերգի հեռարձակումը մեծ արձագանք էր առաջացրել համացանցում։ Նույն օրը Թաթա Սիմոնյանը կատարվածն անվանել էր «արդարացում չունեցող կոպիտ սխալ»՝ նշելով, որ համերգը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։


Հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությունը ևս ընդունել էր սխալը և ներողություն խնդրել։ Այժմ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտնում է, որ պատասխանատուների նկատմամբ միջոցներ կկիրառվեն։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment