ԱՄՆ-ում թույլատրվել է երկրում առաջին փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը

ԱՄՆ-ի Միջուկային կարգավորման հանձնաժողովը հավանություն է տվել երկրում առաջին առևտրային փոքր մոդուլային ռեակտորի կառուցմանը։ Այս մասին ասվում է կառույցի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ հանձնաժողովը Tennessee Valley Authority ընկերությանը թույլտվություն է տրամադրել ԱՄՆ-ի արևելքում՝ Թենեսի նահանգում, «երկրում առաջին փոքր մոդուլային ռեակտորի կառուցման» համար։ Կարգավորող մարմինը նախագծին վերաբերող գնահատականներն իրականացրել է 14 ամիս շարունակ։

Փաստաթղթի համաձայն՝ խոսքը 300 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորի մասին է, որը նախագծել է GE Vernova Hitachi ընկերությունը։ Հանձնաժողովն ընդգծել է, որ ռեակտորի շահագործումը սկսելու համար Tennessee Valley Authority-ին անհրաժեշտ կլինի առանձին լիցենզիա։

Leave a Comment