Գևորգ Պապոյանը «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի Արտաշատի մթերման կետում հետևել է խաղողի մթերման ընթացքին



ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։



Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։


Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա։


Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment