«Ռոսատոմը» համաձայն է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել Ֆրանսիայի ու այլ երկրների հետ համատեղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։ Այս այցը նախապես ծրագրվա՞ծ է եղել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:

«Ալեքսեյ Լիխաչովի աշխատանքային այցը Երևան տևել է ընդամենը մի քանի ժամ: Նա բացի վարչապետից, բանակցություններ է ունեցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Լիխաչովը երեկ երեկոյան է ժամանել Երևան՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանձին հանդիպումից անմիջապես հետո»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ է հայտնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։ Արդյո՞ք «Ռոսատոմին» են վստահելու նոր ատոմակայան կառուցելու պատասխանատվությունը։ Այստեղ նորություն կա՞։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Leave a Comment