«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ, հայտարարել է պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք մեր հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի վրա, և ես հույս ունեմ, որ կարող ենք նաև օգնություն ցուցաբերել», – ասել է Լիխաչևը։
Ավելին, նշել է Լիխաչովը, աշխատանքները շարունակվում են Հայկական ատոմակայանում:
«Մենք չենք կարող լքել Հայաստանը, քանի որ մենք ընդլայնում ենք կայանը: Այնտեղի ղեկավարությունը կորոշի, թե որ ուղին ընտրել, բայց մենք այնտեղ ներկա ենք», – ասել է Լիխաչովը: