Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ ու Կոտայքի մարզի Արզնի համայնքներում, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թումանյանում ընտրությունն անցնում է առանց ընդդիմության․ առաջադրված միակ քաղաքական ուժը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։

Հինգ տարի առաջ Թումանյանը համայնքի ղեկավար էր ընտրվել իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով՝ հաղթելով ՔՊ-ի թեկնածուին։ Այս անգամ նա արդեն իշխող կուսակցության ցուցակով է մասնակցում ընտրություններին՝ առանց մրցակցի։

Թեև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են ակտիվ մասնակցել աշնան ՏԻՄ ընտրություններին, Թումանյանում թեկնածու չեն առաջադրել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment